Առաքումը Երևանում
Առաքումը Երևանում արժե 500 դրամ, սակայն տարբեր օրերում։ Կապ չունի ապրանքի քաշը և քանակությունը, բոլոր դեպքերում գանձվում է ընդամենը 500 դրամ։ Եթե ապրանքը չեք հավանում ու չեք ցանկանում ձեռք բերել, առաքման գումար չեք վճարում։
Առաքումը կատարվում է ըստ նախապես նշված օրերի, որը Ձեզ կտեղեկացնի մեր աշխատակիցը։
Առաքում ՀՀ մարզեր
Առաքումը դեպի ՀՀ մարզեր արժե 500 դրամ և կատարվում է Հայփոստով։ Մենք ձևակերպում ենք առաքումը, ուղարկում ենք փոստով, իսկ Հաճախորդը ստանում է 1-4 օրվա ընթացքում՝ կախված իր բնակության վայրից։
Եթե Հաճախորդը պատվիրում է 1-ից ավել ապրանքներ, կրկին վճարում է 500 դրամ, իսկ գումարը փոխանցում է ապրանքը ստանալուց հետո մեր ընկերության հաշվեհամարին, կամ Իդրամին։
Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվերի արժեքից: